Դատաքննությունից խուսափողը ներկայացավ ոստիկանություն
 
                                            Օգոստոսի 21-ին ոստիկանության Կոտայքի բաժին է ներկայացել 34-ամյա Արսեն Մ.-ն, որը օգոստոսի 21-ից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի (Գողությունը) մեղադրանքով դատաքննությունից խուսափելու համար:
 Առանց խափանման միջոցի:
Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 
    					 
    					 
    					 
    					 
    					