Հետախուզվում էր ՌԴ Ամուրի մարզի իրավապահների կողմից
10.02.2023 11:34
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Մարտունու բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում փետրվարի 9-ին Երանոս գյուղի վարչական տարածքում հայտնաբերվել և բաժին է տեղափոխվել 46-ամյա Հովհաննես Հ.-ն: Նա հունվարի 26-ից ՌԴ Ամուրի մարզի ՆԳԳՎ կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 322.3-րդ հոդվածի (Օտարերկրյա քաղաքացու կամ քաղաքացիություն չունեցող անձի կեղծ գրանցում` ՌԴ-ում գտնվելու վայրում) մեղադրանքով:
Առանց խափանման միջոցի:
Հայտնաբերման մասին տեղյակ է պահվել հետախուզումը նախաձեռնողին:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: