Հետախուզվողը հայտնաբերվեց և ներկայացվեց դատարան
10.02.2023 11:42
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Դիլիջանի բաժնի ծառայողները փետրվարի 9-ին Դիլիջան քաղաքի Կալինինի փողոցում հայտնաբերել, ձերբակալել և բաժին են տեղափոխել 48-ամյա Անդրանիկ Ա.-ին, որը փետրվարի 3-ից հետախուզվում էր Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում քննվող քրեական վարույթի շրջանակում հարկադրաբար դատարան ներկայանալու համար:
Նա ներկայացվել է դատարան:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: