ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Հայտնաբերվել է հետախուզվող 9 անձ

Հայտնաբերվել է հետախուզվող 9 անձ

Ոստիկանության Մարաշի բաժանմունքի ծառայողները հունվարի 11-ին, ժամը 11.50-ին, Երևանի Նորաշենի փողոցից բաժանմունք բերման են ենթարկել 1997 թ. ծնված Արշավիր Ս.-ին, որը հունվարի 10-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 243.1-րդ հոդվածի (Տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքը կասեցված կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելը կամ այդ անձի կողմից ոչ սթափ վիճակում տրանսպորտային միջոց վարելը կամ սթափության վիճակի զննություն անցնելուց հրաժարվելը կամ խուսափելը) 1-ին մասի մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:

***


Ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողները հունվարի 11-ին, ժամը 23.20-ին, Երևանի Քրիստափորի փողոցից բերման են ենթարկել 1959 թ. ծնված Գուրգեն Գ.-ին, որը հունվարի 6-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 243.1-րդ հոդվածի (Տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքը կասեցված կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելը կամ այդ անձի կողմից ոչ սթափ վիճակում տրանսպորտային միջոց վարելը կամ սթափության վիճակի զննություն անցնելուց հրաժարվելը կամ խուսափելը) 1-ին մասի մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:

***


Ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հունվարի 11-ին, ժամը 09.40-ին, Արմավիրի մարզի Մերձավան գյուղից բաժին բերման է ենթարկվել 1969 թ. ծնված Արթուր Հ.-ն, որը 2021 թ. հոկտեմբերի 28-ից ոստիկանության Նոր Նորքի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի (Գողությունը) 2-րդ մասի 3-րդ կետի մեղադրանքով:
Առանց խափանման միջոցի:
Արթուր Հ.-ն հանձնվել է Նոր Նորքի բաժնի ծառայողներին:

***


Հունվարի 11-ին, ժամը 14.00-ին, ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ Նոր Խարբերդի Ձորի փողոցից բերման է ենթարկվել 1968 թ. ծնված Գրետա Մ.-ն, որը 2021 թ. օգոստոսի 8-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածի (Ծեծը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:

***


Ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ հետախուզական միջոցառումների շնորհիվ հունվարի 11-ին, ժամը 10.40-ին, Մարկվարտի փողոցի տներից մեկից բաժին բերման է ենթարկվել 1990 թ. ծնված Նարեկ Մ.-ն, որը 2021 թ. դեկտեմբերի 13-ից ոստիկանության Մալաթիայի բաժնի կողմից հետախուզման էր ՀՀ քրեական օրենսգրքի 243.1-րդ (Տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքը կասեցված կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելը կամ այդ անձի կողմից ոչ սթափ վիճակում տրանսպորտային միջոց վարելը կամ սթափության վիճակի զննություն անցնելուց հրաժարվելը կամ խուսափելը) հոդվածի 1.1-ին կետի մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Նարեկ Մ.-ն ներկայացվել է նախաքննական մարմնին:

***


Ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Նոր Նորքի բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հունվարի 11-ին, ժամը 11.00-ին, Երևանի Սաֆարյան փողոցի 18-րդ շենքի մոտից բաժին բերման է ենթարկվել 1970 թ. ծնված Անահիտ Ն.-ն, որը հունվարի 5-ից ոստիկանության Արաբկիրի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի (Գողությունը) 1.1-ին մասի և 324-րդ հոդվածի (Փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ հափշտակելը կամ վնասելը) 1-ին մասի մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք:

***


Ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս ոստիկանության Արարատի մարզային վարչության և Մասիսի բաժնի ծառայողների հետ համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հունվարի 11-ին, ժամը 19.30-ին, Սայաթ-Նովա գյուղից բերման է ենթարկվել 1987 թ. ծնված Արսեն Գ.-ն, որը 2021 թ. դեկտեմբերի 15-ից ոստիկանության Մաշտոցի բաժնի կողմից հետախուզվում է ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի (Մարդուն առևանգելը) 1-ին մասի, 175-րդ հոդվածի (Ավազակությունը) 2-րդ մասի 2-րդ կետի և 175-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետի մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք:
Արսեն Գ.-ի հայտնաբերման մասին տեղյակ է պահվել հետախուզումը նախաձեռնողին:

***


Ոստիկանության Գորիսի բաժնի ծառայողները հունվարի 11-ին, ժամը 19.41-ին, Մաշտոցի փողոցի շենքերից մեկում հայտնաբերել և բաժին բերման են ենթարկել 1992 թ. ծնված Հարութ Հ.-ին, որը 2021 թ. սեպտեմբերի 25-ից ոստիկանության Գորիսի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի (Խուլիգանությունը) 4-րդ մասի և 185-րդ հոդվածի (Գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը) 2-րդ մասի 2-րդ կետի մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք:

***


Հունվարի 11-ին, ժամը 17.00-ին, Բագրատաշենի սահմանապահ վերահսկողության բաժնից ոստիկանության Նոյեմբերյանի բաժին բերման է ենթարկվել 1959 թ. ծնված Միլիտոս Մ.-ն, որը 2019 թ. հոկտեմբերի 13-ից Նոյեմբերյանի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 233-րդ հոդվածի (Ռադիոակտիվ նյութերի ապօրինի շրջանառությունը) 1-ին մասի մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: