Հետախուզվողը հայտնաբերվեց «Զվարթնոց» օդանավակայանում
13.02.2023 12:54
Հետախուզվողի հայտնաբերում

Ոստիկանության Թումանյանի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում փետրվարի 10-ին, ժամը 23.50-ին, Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո «Զվարթնոց» օդանավակայանում հայտնաբերվել և բաժին է ներկայացվել 33-ամյա Կարեն Հ.-ն: Նա հունվարի 24-ից ոստիկանության Ստեփանավանի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 243.1-րդ հոդվածի 2-րդ մասի մեղադրանքով:
Առանց խափանման միջոցի:
Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: