Արաբկիրի ոստիկանները Դիլիջանի բաժնի կողմից հետախուզվողի են հայտնաբերել
14.05.2022 11:33
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Արաբկիրի բաժնի համայնքային ոստիկանների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ մայիսի 13-ին Վիկտոր Համբարձումյան փողոցից բերման է ենթարկվել 29-ամյա Մարինա Գ.-ն, որը մայիսի 6-ից ոստիկանության Դիլիջանի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 345-րդ հոդվածի (Արգելանքի տակ գտնվող կամ բռնագրավման ենթակա գույքի նկատմամբ ապօրինի գործողությունները) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Մարինա Գ.-ն ներկայացվել է ոստիկանության Դիլիջանի բաժին:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: