Մարտունու ոստիկանները հետախուզվողին հայտնաբերեցին օդանավակայանում
18.01.2023 11:15
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Մարտունու բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հունվարի 17-ին, ժամը 02.20-ին, Միներալնիե Վոդի-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո օդանավակայանում հայտնաբերվել և ոստիկանության Մարտունու բաժին է տեղափոխվել 31-ամյա Աշոտ Բ.-ն, որը 2021 թ. օգոստոսի 21-ից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 243.1-րդ հոդվածի մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: