Գողության մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվեց Տիգրան Մեծի պողոտայում
10.08.2022 12:05
Հետախուզվողի հայտնաբերում

Ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախույզները օգոստոսի 9-ին, առավոտյան ժամը 8-ին, Տիգրան Մեծի պողոտայում հայտնաբերել և բաժին են տեղափոխել 47-ամյա Արման Հ.-ին: Այս տարվա հուլիսի 5-ից նա հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի մեղադրանքով, խափանման միջոցը՝ ստորագրություն:
Նա ներկայացվել է նախաքննական մարմին:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: