ՌԴ իրավապահների կողմից հետախուզվում էր խուլիգանության մեղադրանքով
 
                                            Ոստիկանության ՊԾ Երևանի գնդի պարեկները օգոստոսի 25-ին Արշակունյաց պողոտայում հայտնաբերել, ձերբակալել և ոստիկանության Շենգավիթի բաժին են տեղափոխել 29-ամյա Լևոն Թ.-ին, որը օգոստոսի 9-ից ՌԴ Պետրոզավոդսկ քաղաքի ոստիկանության կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 167-րդ հոդվածի (Խուլիգանությունը) մեղադրանքով:
 Խափանման միջոցը՝ ստորագրություն:
 Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 
    					 
    					 
    					 
    					 
    					