Գողության մեղադրանքով հետախուզվողը ներկայացավ ոստիկանություն
20.01.2023 11:40
Հետախուզվողի կամավոր ներկայանալ

Ոստիկանության Մաշտոցի բաժնի քրեական հետախույզների և վետերանների բացատրական աշխատանքի շնորհիվ հունվարի 19-ին բաժին է ներկայացել 39-ամյա Գագիկ Պ.-ն, որը հունվարի 16-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 254-րդ հոդվածի (Գողությունը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: