Հետախուզվում էր խարդախության մեղադրանքով
 
                                            ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Կենտրոնական բաժնի քրեական հետախույզները համատեղ միջոցառումների արդյունքում հունվարի 23-ին Խանջյան փողոցում հայտնաբերել, ձերբակալել և Կենտրոնական բաժին են տարել 31-ամյա Գարիկ Մ.-ին, որը 2022 թ. դեկտեմբերի 26-ից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի (Խարդախությունը) մեղադրանքով: 
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 
    					 
    					 
    					 
    					 
    					