51-ամյա վարդենուտցին հետախուզվում էր ՌԴ իրավապահների կողմից
 
                                            Ոստիկանության Ապարանի բաժնի քրեական հետախույզները հունվարի 24-ին Վարդենուտ գյուղում հայտնաբերել, ձերբակալել և բաժին են տեղափոխել 51-ամյա Արմեն Վ.-ին: Նա 2020 թ. մայիսի 8-ից ՌԴ Սմոլենսկի մարզի դաշնային անվտանգության ծառայության կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 322-րդ հոդվածի մեղադրանքով:
 Խափանման միջոցը՝ կալանք։ 
Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 
    					 
    					 
    					 
    					 
    					