Յուրացնելու մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվեց և կալանավորվեց
25.01.2023 10:33
Հետախուզվողի հայտնաբերում

ՆԳՆ ոստիկանության ՔՈԳՎ և Արմավիրի բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների շնորհիվ հունվարի 24-ին Երևան քաղաքի Նաիրի Զարյան փողոցում հայտնաբերվել և Արմավիրի բաժին է տեղափոխվել 63-ամյա Մարիամ Խ.-ն, որը 2016 թ. փետրվարի 8-ից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի (Յուրացնելը կամ վատնելը) 3-րդ մասի մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: