32-ամյա երիտասարդը հետախուզվում էր խարդախության մեղադրանքով
26.01.2023 11:23
Հայտարարվել է հետախուզում
Ոստիկանության Էրեբունու բաժնի քրեական հետախույզները հունվարի 25-ին Խաղաղ Դոնի փողոցի շենքերից մեկի մոտ հայտնաբերել, ձերբակալել և բաժին են տարել 32-ամյա Արամայիս Հ.-ին, որը հունվարի 5-ից ոստիկանության Կենտրոնական բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի (Խարդախությունը) մեղադրանքով:
Նա ներկայացվել է ոստիկանության Կենտրոնական բաժին:
Խափանման միջոցը՝ բացակայելու արգելք:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: