Խարդախության մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվեց Ոստան գյուղում
26.01.2023 11:24
Հետախուզվողի հայտնաբերում

Ոստիկանության Նոր Նորքի բաժնի քրեական հետախույզները, իրացնելով օպերատիվ տեղեկությունները, հունվարի 25-ին Արարատի մարզի Ոստան գյուղի տներից մեկում հայտնաբերել, ձերբակալել և Նոր Նորքի բաժին են տարել 65-ամյա Ռոբերտ Ս.-ին, որը հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի (Խարդախությունը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: