Հետախուզվողը վերադարձավ ՀՀ և ներկայացավ ոստիկանություն
05.08.2022 12:11
Հետախուզվողի կամավոր ներկայանալ

Ոստիկանության Նոր Նորքի բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և բացատրական աշխատանքի շնորհիվ օգոստոսի 5-ին բաժին է ներկայացել Սոչի-Երևան չվերթի ինքնաթիռով ՀՀ վերադարձած 61-ամյա Մարգարիտ Հ.-ն, որը 2012 թ. փետրվարի 24-ից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 325-րդ և 205-րդ հոդվածների մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ գրավ:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: