Հետախուզվողը վերադարձավ ՀՀ և ներկայացավ ոստիկանություն
23.08.2022 11:01
Հետախուզվողի կամավոր ներկայանալ
Ոստիկանության Նոր Նորքի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և բացատրական աշխատանքի շնորհիվ օգոստոսի 22-ին Միներալնիե Վոդի-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո «Զվարթնոց» օդանավակայանից Նոր Նորքի բաժին է ներկայացել 41-ամյա Արման Խ.-ն, որը 2016 թ. դեկտեմբերի 3-ից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք:
Նա ներկայացվել է վարույթն իրականացնող մարմին:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: