Գողության մեղադրանքով հետախուզվողը ներկայացավ ոստիկանություն
24.08.2022 14:37
Հետախուզվողի կամավոր ներկայանալ

Ոստիկանության Մալաթիայի բաժնի քրեական հետախույզների և վետերանների համատեղ բացատրական աշխատանքի շնորհիվ օգոստոսի 23-ին բաժին է ներկայացել 59-ամյա Գոռ Զ.-ն, որը մայիսի 31-ից ոստիկանության Արաբկիրի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Նա ներկայացվել է նախաքննական մարմին:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: