Ծեծի մեղադրանքով հետախուզվողը ներկայացավ ոստիկանություն
10.08.2022 12:15
Հետախուզվողի կամավոր ներկայանալ

Ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում օգոստոսի 9-ին բաժին է ներկայացել Հովհաննես Ղ.-ն, որն այս տարվա հուլիսի 1-ից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածի մեղադրանքով, խափանման միջոցը՝ ստորագրություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: