Հետախուզվողը հայտնաբերվեց սահմանային անցակետում
25.08.2022 11:08
Հետախուզվողի հայտնաբերում

Օգոստոսի 25-ին, ժամը 00.50-ին, Բագրատաշենի սահմանապահ վերահսկողության բաժնից ոստիկանության Նոյեմբերյանի բաժին է տեղափոխվել Գրիգոր Ա.-ն, որը 2020 թ. նոյեմբերի 30-ից ոստիկանության Գավառի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 345-րդ հոդվածի մեղադրանքով:
Հայտնաբերման մասին տեղյակ է պահվել հետախուզումը նախաձեռնողին:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: