Գողության մեղադրանքով հետախուզվողը ներկայացավ ոստիկանություն
26.08.2022 11:35
Հետախուզվողի կամավոր ներկայանալ

Ոստիկանության ՊՊԳՎ Կոտայքի պահպանության բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ օգոստոսի 25-ին ոստիկանության Կոտայքի բաժին է ներկայացել Ռոբերտ Ա.-ն, որը հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի (Գողությունը) մեղադրանքով:
Նա ներկայացվել է պրոբացիայի ծառայություն:
Առանց խափանման միջոցի:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: