Հետախուզվողը վերադարձավ Հայաստան և ներկայացավ ոստիկաններին
29.08.2022 10:13
Հետախուզվողի կամավոր ներկայանալ
Ոստիկանության Մալաթիայի բաժնի ՔՀԲ ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ օգոստոսի 26-ին ՌԴ-ից ՀՀ է վերադարձել և Բագրատաշենի սահմանային անցակետում ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողներին է ներկայացել 26-ամյա Արտակ Ա.-ն, որը 2021 թ. նոյեմբերի 22-ից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 243.1-րդ հոդվածի մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Նա ներկայացվել է նախաքննական մարմին:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: