Հետախուզվող՝ Ամստերդամ-Մոսկվա-Երևան չվերթով
06.12.2012 16:36
Նորություններ, իրադարձություններ, հրապարակումներ
Դեկտեմբերի 6-ին, ժամը 04.20-ին, ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ-ի օպերատիվ խումբը Նիդերլանդների Թագավորությունից՝ Ամստերդամ-Մոսկվա-Երևան չվերթով, ՀՀ է տեղափոխել 1985 թ. ծնված Հենրիկ Գրիգորյանին: Նրան մեղադրանք էր առաջադրված ՀՀ քրեական օրենսգրքի 181` հափշտակությունը, որը կատարվել է համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ և 190` հանցավոր ճանապարհով ստացված եկամուտներն օրինականացնելը (փողերի լվացումը) հոդվածների հատկանիշներով: Տեղափոխումը հնարավոր եղավ Հայաստանում Ինտերպոլի ԱԿԲ-ի հետ համագործակցության շնորհիվ:
Հենրիկ Գրիգորյանը ինտերնետային կայքերից գնել է ԱՄՆ քաղաքացիներին պատկանող և Նահանգների բանկերում սպասարկվող բանկային գողացված պլաստիկ քարտերի տվյալներ, այնուհետև ինտերնետային կայքում այլ անձանց տվյալներով բացել է վիրտուալ հաշիվներ: Գողացված քարտերում եղած գումարները փոխանցել է վիրտուալ հաշիվների վրա, հետո այդ հաշիվներից փոխանցել իր էլեկտրոնային հաշվին և փողը կանխիկացնելու ուղիներ որոնել: Մոտ ինն ու կես միլիոն դրամ կանխիկացրել է բուքմեյքերական համակարգերում խաղադրույքներ կատարելով, ծանոթների բջջային հեռախոսները լիցքավորելով, նաև քննությամբ դեռ չպարզված այլ եղանակներով:
Հենրիկ Գրիգորյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրված կալանքը: