ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Հետախուզվող՝ Վանաձորից

Նոյեմբերի 18-ին, ժամը 15.30-ի սահմաններում, ոստիկանության Բազումի բաժնի  ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, Վանաձոր քաղաքի Տիգրան Մեծի փողոցի թիվ 71 հասցեի մոտից բերման է ենթարկվել 1980 թ. ծնված Կոլյա Ա.-ն, որը նոյեմբերի 17-ից հետախուզվում էր Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի պատժի կրումից խուսափելու համար` ՀՀ քրեական օրենսգրքի  268 հոդվածի /թմրամիջոցների կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի ապօրինի շրջանառությունն առանց  իրացնելու նպատակի/ 1-ին մասի մեղադրանքով:
`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: