Հետախուզվողը գնացել էր հաշվառվելու
21.11.2012 10:59
Հետախուզվողի հայտնաբերում
Նոյեմբերի 20-ին, ժամը 17.10-ին, ոստիկանության Արարատի մարզի Նոյակերտ գյուղում հաշվառվելու համար ոստիկանության Արարատի անձնագրային բաժանմունք էր դիմել 1979 թ. ծնված Արթուր Ղ.-ն:
Ոստիկանները պարզել են, որ նա սեպտեմբերի 12-ից ՌԴ Մոսկվայի մարզի Օդինցովոյի շրջանի իրավապահների կողմից հետախուզվում էր փաստաթղթեր կեղծելու մեղադրանքով:
Արթուր Ղ.-ի հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: