Հետախուզվողը ժամանեց Հայաստան և ներկայացավ քրեական հետախույզներին
 
                                            Ոստիկանության Արաբկիրի բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և բացատրական աշխատանքի շնորհիվ ապրիլի 6-ին Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռով Հայաստան ժամանելուց հետո Արաբկիրի բաժնի ՔՀԲ ծառայողներին է ներկայացել 40-ամյա Արմեն Հ.-ն, որը 2012 թ. մայիսի 5-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 193-րդ հոդվածի (Կանխամտածված սնանկությունը) մեղադրանքով: 
 Խափանման միջոցը՝ կալանք: 
Արմեն Հ.-ն ներկայացվել է վարույթն իրականացնող մարմնին:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 
    					 
    					 
    					 
    					 
    					