ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Հետախուզվողը ժամանեց Հայաստան և ներկայացավ ոստիկանության Կենտրոնական բաժին

Սեպտեմբերի 29-ին, ժամը 04.45-ին, ոստիկանության Կենտրոնական բաժնի և Երևան քաղաքի վարչության ՔՀԲ 6-րդ բաժանմունքի քրեական հետախույզների համատեղ ձեռնարկած միջոցառումների շնորհիվ Հայաստան է ժամանել և ոստիկանության Կենտրոնական բաժին ներկայացել 28-ամյա Արմեն Հ.-ն, որը սեպտեմբերի 17-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 34-177 հոդվածի (գողության փորձը) 1-ին մասի և 34-324 հոդվածի (փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ հափշտակելը կամ վնասելը) 1-ին մասի մեղադրանքով:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: