Հետախուզվողը կամավոր ներկայացել է ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին
15.11.2018 12:44
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ նոյեմբերի 14-ին, ժամը 09.30-ին, կամավոր բաժին է ներկայացել 1992 թ. ծնված Գոռ Ա.-ն, որը 2016թ հունիսի 7-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի (գողությունը) 2-րդ մասի մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: