Հետախուզվողը հայտնաբերվեց ոստիկանների համատեղ միջոցառումների արդյունքում
30.07.2020 12:28
Հետախուզվողի հայտնաբերում

Ոստիկանության Էրեբունու բաժնի ՔՀԲ ծառայողները, ՊՊԾ գնդի 3-րդ հատուկ գումարտակի և ՊՊԳՎ Էրեբունու բաժնի ծառայողների հետ համատեղ, հուլիսի 29-ին Սահյան փողոցի մի տնից բերման են ենթարկել 37-ամյա Արտակ Ս.-ին, որը հունիսի 29-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի (Փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների պետհամարանիշեր կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: