ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Հետախուզվողը հայտնաբերվեց Վանաձորում

Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության, Լոռու մարզային վարչության և Բազումի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ հուլիսի 29-ին, ժամը 16.15-ին, Վանաձորի Լազյան փողոցի թիվ 62 հասցեից Բազումի բաժին բերման է ենթարկվել 1983 թ. ծնված  Խաչատուր Գ.-ն, որը   հուլիսի 18-ից ոստիկանության Կոտայքի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 268 հոդվածի /թմրամիջոցների կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի ապօրինի շրջանառությունն առանց  իրացնելու նպատակի/ 1-ին մասի մեղադրանքով:
`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: