Գողություն կատարելու մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվեց
20.10.2018 12:33
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Էրեբունու բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, հոկտեմբերի 19-ին ժամը 14.00-ին, Քաջազնունու փողոցի 9 շենքի մոտից բերման ենթարկվեց 27-ամյա Արա Ա.-ն, որը սեպտեմբերի 20-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի՝ շինություն կամ պահեստարան ապօրինի մուտք գործելով կատարված գողության հոդվածի մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: