Հետախուզվողը ներկայացավ նախաքննական մարմնին
26.05.2021 11:05
Հետախուզվողի կամավոր ներկայանալ

Մայիսի 25-ին նախաքննական մարմնին է ներկայացել 35-ամյա Արթուր Հ.-ն, որը 2020 թ. մայիսի 27-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի (Խուլիգանությունը) 3-րդ մասի մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: