ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Հետախուզվողը ներկայացել է ոստիկանություն

Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և անցկացված բացատրական աշխատանքների շնորհիվ` մայիսի 1-ին, ժամը 11.45-ին, բաժին է ներկայացել 1983 թ. ծնված Դավիթ Ք.-ն, որը ապրիլի 29-ից ոստիկանության Շենգավիթի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քր. օր.-ի 179 հոդվածի (Յուրացնելը կամ վատնելը)1-ին մասի մեղադրանքով:
Դավիթ Ք.-ն հանձնվել է Շենգավիթի բաժին:
Խափանման միջոցը` կալանք:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: