Հետախուզվողը ներկայացվել է վարույթն իրականացնող մարմնին
09.02.2021 12:09
Հետախուզվողի հայտնաբերում

Ոստիկանության ՔՈ գլխավոր վարչության ծառայողները փետրվարի 8-ին Երևան քաղաքի Աբովյան և Մոսկովյան փողոցների խաչմերուկից բերման են ենթարկել 37-ամյա Գրիգոր Գ.-ին, որը 2020 թ. օգոստոսի 31-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 223.2-րդ (Քրեական ենթամշակույթ կրող խմբավորում ստեղծելը կամ ղեկավարելը) և 223.3-րդ (Քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը մասնակցելը կամ ներգրավելը) հոդվածների մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք:
Գրիգոր Գ.-ն ներկայացվել է վարույթն իրականացնող մարմնին:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: