Հետախուզվողը ներկայացվել է վարույթն իրականացնող մարմնին
Ոստիկանության Արարատի բաժնի քրեական հետախույզները ապրիլի 27-ին Արարատի մարզի Ավշար գյուղում հայտնաբերել և ոստիկանության Արարատի բաժին բերման են ենթարկել 29-ամյա Սասուն Հ.-ին, որը հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 117-րդ (Դիտավորությամբ առողջությանը թեթև վնաս պատճառելը) և 118-րդ (Ծեծը) հոդվածների մեղադրանքով:
Սասուն Հ.-ն ներկայացվել է վարույթն իրականացնող մարմնին:
Ծանուցում. Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
