Հետախուզվողը պատսպարվել էր հողատարածքում
17.05.2014 11:47
Հետախուզվողի հայտնաբերում
Մայիսի 16-ին, ժամը 09.00-ին, ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողները Ներքին Չարբախի թիվ 249 հողատարածքից բերման են ենթարկել 1976 թ. ծնված Արթուր Ա.-ին, որը մայիսի 15-ից հետախուզվում էր ՀՀ քր. օր.-ի 117 (Դիտավորությամբ առողջությանը թեթև վնաս պատճառելը) և 118 (Ծեծը) հոդվածների մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: