Հետախուզվողը վերադարձավ ՀՀ և ներկայացվեց վարույթն իրականացնող մարմնին
03.12.2022 11:53
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Տարոնի բաժնի քրեական հետախույզների ձեռնարված միջոցառումների և բացատրական աշխատանքի արդյունքում դեկտեմբերի 2-ին ՌԴ Սոչի քաղաքից վերադարձել և «Զվարթնոց» օդանավակայանից Տարոնի բաժին է տեղափոխվել 32-ամյա Գագիկ Վ.-ն, որը ոստիկանության Արմավիրի բաժնի կողմից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով:
Նա ներկայացվել է վարույթն իրականացնող մարմնին:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Փաստի առթիվ հայտնվել է հետախուզումը նախաձեռնող մարմնին և դատախազությանը:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: