Հետախուզվողը վերադարձավ Հայաստան ոստիկանների բացատրական աշխատանքի շնորհիվ
22.10.2021 11:58
Հետախուզվողի կամավոր ներկայանալ

Ոստիկանության Վաղարշապատի բաժնի ՔՀԲ ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ հոկտեմբերի 21-ին Սամարա-Երևան չվերթի ինքնաթիռով վերադառնալուց հետո «Զվարթնոց» օդանավակայանից Վաղարշապատի բաժին է տեղափոխվել 41-ամյա Վաչագան Մ.-ն, որը հուլիսի 26-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 113-րդ հոդվածի (Դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: