Հետախուզվողը տեղափոխվել է Հայաստան
26.08.2013 11:32
Նորություններ, իրադարձություններ, հրապարակումներ

Առանձնապես խոշոր չափերով խարդախություն կատարելու մեղադրանքով 2012 թ. ապրիլի 13-ից ոստիկանության Տարոնի բաժնի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի և 316 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հետախուզում էր հայտարարվել 1964թ. ծնված Սուսաննա Պապոյանի նկատմամբ: Մի քանի ամիս անց, նրա նկատմամբ Ինտերպոլի ուղիներով հայտարարվեց միջազգային հետախուզում: Հետախուզվողին հայտնաբերելու ուղղությամբ ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ-ի կողմից ձեռնարկվեցին համապատասխան միջոցառումներ, որոնց արդյունքում, կարճ ժամանակ անց, հետախուզվողը ձերբակալվեց Հունաստանի Հանրապետության Սալոնիկ քաղաքում և 2013 թ. օգոստոսի 23-ին ՀՀ ոստիկանության ՔՀԳ վարչության և ՀՀ-ում Ինտերպոլի և ԱԿԲ-ի համատեղ օպերատիվ խմբի կողմից Հունաստանի Հանրապետությունից Աթենք-Մոսկվա-Երևան թիվ 1866 չվերթի ինքնաթիռով տեղափոխվեց Հայաստանի Հանրապետություն:
ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ