Հետախուզվողը ներկայացվել է դատարան
01.02.2021 10:43
Հետախուզվողի հայտնաբերում

Ոստիկանության Ախուրյանի բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հունվարի 30-ին Գյումրի քաղաքի Պ. Սևակի փողոցից բերման է ենթարկվել 31-ամյա Էդիկ Կ.-ին, որը հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ (Խարդախությունը) և 361-րդ (Զորամասը կամ ծառայության վայրը ինքնակամ լքելը) հոդվածների մեղադրանքով:
Առանց խափանման միջոցի:
Էդիկ Կ.-ն ներկայացվել է դատարան:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: