Հետախուզվողը ներկայացավ Գուգարքի բաժին
02.08.2019 12:57
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Գուգարքի բաժնի քրեական հետխույզների անցկացրած բացատրական աշխատանքների շնորհիվ օգոստոսի 1-ին, ժամը 12.55-ին, ոստիկանության Գուգարքի բաժին է ներկայացել 39-ամյա Արման Վ.-ն, որը հուլիսի 30-ից հետախուզվում է ՀՀ քրեական օրենսգրքի 268 հոդվածի (թմրամիջոցների կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի ապօրինի շրջանառությունն առանց իրացնելու նպատակի) 1-ին մասի մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: