ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Հետախուզվողը՝ անձնագրային խմբի աշխատասենյակում

Ոստիկանության Ստեփանավանի բաժնի և անձնագրային խմբի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, սեպտեմբերի 1-ին, ժամը 16.15-ին, բաժնի անձնագրային խմբի աշխատասենյակից բերման է ենթարկվել 1971 թ. ծնված Արտակ Մ.-ն, որը 2014թ. հոկտեմբերի 9-ից ՈՒկրաինայի կողմից հետախուզվում էր ՈՒկրաինայի քրեական օրենսգրքի 121 հոդվածի 1-ին մասի (ծանր մարմնական վնասվածք հասցնելը) մեղադրանքով:
`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: