Հետախուզվողը ներկայացվեց նախաքննական մարմնին
 
                                            Ոստիկանության Կենտրոնական բաժնի ՔՀԲ ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ մարտի 3-ին բաժին է ներկայացել 28-ամյա Ռուբիկ Մ.-ն, որը հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 38-177-րդ հոդվածի (Գողությանը հանցակցելը) մեղադրանքով: 
 Խափանման միջոցը՝ ստորագրություն: 
 Ռուբիկ Մ.-ն ներկայացվել է նախաքննական մարմնին:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 
    					 
    					 
    					 
    					 
    					