Հետախուզվողը հայտնաբերվեց քրեական հետախույզների համատեղ միջոցառումներով
05.08.2021 11:23
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության ՔՈ գլխավոր վարչության և Կենտրոնական բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների շնորհիվ օգոստոսի 4-ին Խորենացու և Նար-Դոսի փողոցների խաչմերուկից Կենտրոնական բաժին բերման է ենթարկվել 33-ամյա Արսեն Հ.-ն, որը հուլիսի 10-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ (Գողությունը) և 185-րդ (Գույքը դիտավորությամբ վնասելը) հոդվածների մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: