Հետախուզվողը՝ Գավառի անձնագրային բաժանմունքում
06.11.2017 10:07
Հետախուզվողի հայտնաբերում

Ոստիկանության Գավառի բաժնի ծառայողների և անձնագրային բաժանմունքի աշխատակիցների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ նոյեմբերի 4-ին, ժամը 9.30-ին, Գավառի անձնագրային բաժանմունքում հայտնաբերվել և բերման է ենթարկվել հուլիսի 27-ից ՌԴ ՆԳՆ Նիժեգորոդսկի մարզի ՆԳՎ Նովգորոդ քաղաքի ՆԳԲ-ի կողմից ՌԴ քրեական օրենսգրքի 264 հոդվածի 1-ին մասի մեղադրանքով (ճանապարհատրանսպորտային երթևեկության կանոնների խախտումը) հետախուզվող, 1986 թ. ծնված Արտակ Բ.-ն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: