Հետախուզվողը հայտնաբերվեց Այնթապ գյուղում
07.03.2023 12:18
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Մալաթիայի բաժնի քրեական հետախույզները մարտի 6-ին Այնթապ գյուղում հայտնաբերել և բաժին են տարել 38-ամյա Սերգեյ Ա.-ին, որը հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի (Հակամրցակցային գործունեությունը) մեղադրանքով:
Նա ներկայացվել է նախաքննական մարմին:
Խափանման միջոցը՝ բացակայելու արգելք:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: