Հետախուզվողը տեղափոխվեց քրեակատարողական հիմնարկ
15.09.2023 13:39
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ սեպտեմբերի 14-ին, ժամը 17.30-ին, Երևանի Բաղրամյան պողոտայի և Պռոշյան փողոցի խաչմերուկում հայտնաբերվել և բաժին է տեղափոխվել 1981 թ. ծնված Սահակ Ս.-ն, որը հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 46-254-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի, 44-254-րդ հոդվածի, 3-րդ մասի 2-րդ կետի և 452-րդ հոդվածի, 3-րդ մասի մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք:
Սահակ Ս.-ն տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: