Հետախուզվողը` Կապանում
19.03.2018 12:30
Հետախուզվողի հայտնաբերում

Ոստիկանության Կապանի բաժնի ծառայողների օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ մարտի 17-ին, ժամը 10.30-ին, Կապանի Շահումյան փողոցի թիվ 9 շենքի բակից բերման է ենթարկվել 1998 թ. ծնված Օլյա Ս.-ն, որը մարտի 15-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի (գողությունը) 1-ին մասի մեղադրանքով՝ պատժի կրումից խուսափելու համար:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: