Հետախուզվողը հայտնաբերվել և ներկայացվել է դատարան
21.12.2023 11:50
Հետախուզվողի հայտնաբերում

ՆԳՆ ոստիկանության Նոր Նորքի և Քանաքեռ-Զեյթունի բաժինների քրեական հետախույզների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում դեկտեմբերի 20-ին Աճառյան փողոցի շենքերից մեկի մոտ հայտնաբերվել, ձերբակալվել և Նոր Նորքի բաժին է տեղափոխվել 34-ամյա Իգոր Դ.-ն: Նա ապրիլի 4-ից ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 243.1-րդ հոդվածի մեղադրանքով:
Խափանկան միջոցը՝ ստորագրություն:
Իգոր Դ.-ն ներկայացվել է դատարան:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: