Հետախուզվողը հայտնաբերվել և ներկայացվել է նախաքննական մարմին
24.05.2024 12:28
Հետախուզվողի հայտնաբերում

Ոստիկանության Տավուշի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ մայիսի 23-ին Գանձաքար բնակավայրում հայտնաբերվել և բաժին է տեղափոխվել 50-ամյա Գագիկ Խ.-ն, որը մայիսի 20-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 44-387-րդ հոդվածի (Ծառերը, թփերը կամ բուսածածկն ապօրինի հատելու կամ ապօրինի ձեռք բերված կոճղերը, ծառերը կամ թփերը տեղափոխելու փորձը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ բացակայելու արգելք:
Նա ներկայացվել է Բերդի քննչական բաժին:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: